Ադրբեջանը մասերի կբաժանվի. դրա համար լուրջ նախադրյալներ կան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է արեւելագետ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:   

Նրա խոսքով, դա է հուշում նաեւ պատմության տրամաբանությունը:  «Նրանք, ովքեր լավ են հասկանում պատմական գործընթացների տրամաբանությունը, գիտեն, որ Ադրբեջանը մասնատման է դատապարտված: Մենք ընդամենը պետք է արագացնենք դա: Մեր խնդիրն է` նպաստել այդ գործընթացի արագացմանը: Մենք պետք  է աշխատենք այդ ուղղությամբ », - նշել է Գառնիկ Ասատրյանը:

Միաժամանակ, ընդգծել է պրոֆեսորը, դա բխում է տարածաշրջանի բոլոր երկրների եւ ժողովուրդների` իրանցիների, ռուսաստանցիների, Ադրբեջանում ապրող ժողովուրդների   (ինչպես ազգային փոքրամասնությունների, այնպես էլ տիտղոսակիր ազգության) եւ իհարկե` հայերի շահերից: «Գործընթացն արդեն սկսվել է եւ անպայման կավարտվի: Ադրբեջանի մասնատում կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, դա ժամանակի հարց է», - հավելել է Գառնիկ Ասատրյանը: