Երեւանում հունիսի 4-ին ավազակային հարձակման փորձ է  կատարվել Արաբկիր համայնքում։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Կոմիտասի 63 շենքի բնակարաններից մեկի վրա ավազակային հարձակման փորձ է կատարվել։

Մի տղամարդ ջուր  խմելու պատրվակով մտել է շենքի բնակարաններից մեկը, որտեղ միայն տանտերն է եղել։  Անծանոթ տղամարդու վարքագիծը կասկածելի է թվացել տանտիրոջը։ Վերջինս արագ կողմնորոշվել է եւ  ահազանգել իրավապահներին, ինչի ընթացքում անծանոթը դիմել է փախուստի։