Հայաստանում ամենամեծ  բնապահպանական խնդիրը ջրի դեֆիցիտն ու ախտոտվածությունն է: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպան Ինգա Զառաֆյանը:

«Այս պահին Գառնիում ու Գողթում էլ կա այդ խնդիրը: Ազատ գետն այնքան ջուր չունի, որ բավարարի շրջանի բոլոր պահանջները: Խնդիրը միայն այս երկու համայնքների մասին չէ, մենք ունենք ջրի դեֆիցիտ ամբողջ Հայաստանում¦,-ասաց նա:

Ինգա Զառաֆյանը նշեց, որ Հայաստանի  գետերի մեծ մասը աղտոտվածության առումով դասվել են հինգերորդ  կարգի գետերի շարքին, որը համաշխարհային  ստանդարտներով համարվում է ամենավատ ցուցանիշը. «Մաքրման կայաններ չունենք, որոնց միջոցով կկարողանանք ազատվել կեղտաջրերից: Այսօր Հայաստանը առաջին տեղն է  զբաղեցնում  քաղցկեղից մահացությունների թվով, որը պատահական չէ՝ հենց այդ  ջուրն է մեր մթերքը դարձնում թունավոր: Եթե մենք ուզում ենք  առողջ լինել, պետք է պահպանենք  ջրի մաքրությունը»,-ասաց նա: