Հայաստանի համար շատ կարեւոր է Թուրքիայում 4-5 միլիոնանոց զազա ժողովրդի գոյությունը, որի հետ մենք շատ բարեկամական հարաբերություններ ունենք: Այս մասին հունիսի 4-ին ասել է Արա Պապյանը «Զազա ժողովուրդն ու Անատոլիայի ալեւիները» խորագրով Զազայագիտության 2-րդ միջազգային գիտաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով, զազան մի ժողովուրդ է, որը բնակվում է Կենտրոնական Անատոլիայում: «Նրանց թվաքանակը կազմում է 4-5 մլն: Նրանք շատ քիչ են ուսումնասիրված: Զազա ժողովրդի լեզուն պատկանում է իրանական լեզվախմբին»,- նշել է Արա Պապյանը: Դավանանքով, շարունակեց նա, նրանք հիմնականում ալեւիտներ են: «Դասական արեւելագիտությունն ալավիզմը համարում է շիա իսլամի մի մասը, բայց նրանք իրենց իսլամ դավանողներ չեն համարում, սունիները նույնպես նրանց մահմեդական չեն համարում: Դա շատ կարեւոր է Հայաստանի համար, առաջին հերթին անվտանգության տեսակետից: Կոնկրետ Թուրքիայի հետ, որտեղ էլ հենց բնակվում է զազա ժողովրդի մեծամասնությունը, մենք լավ հրաբերություններ չունենք, ու մեզ համար կարեւոր է, որ Թուրքիայում կա 4-5 միլիոնանոց մի ժողովուրդ, որի հետ մենք բարեկամական հարաբերություններ ունենք»,- շեշտել է Պապյանը՝ հավելելով, որ նրանք շատ լավ են տրամադրված հայերի նկատմամբ ու ցեղասպանության տարիներին շատ հայերի են փրկել: «Կարելի է ասել, որ զազա ժողովուրդը 10-11-րդ դարերում Իրանից գաղթած դեյլեմիտյան ժողովրդի եւ տեղի հայերի խառնուրդն է: Եվ նրանք պահպանում են այդ հիոշղությունը»- շեշտել է Արա Պապյանը:
Հայաստանը, հավելեց նա, զազայագիտության՝ իրանագիտության ոլորտներից մեկում առաջատար երկիրը է:





























