Վանաձորում այսօր՝ հունիսի 4-ի կեսօրին կրկին կարկուտ է տեղացել: Վանաձորում News.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կարկուտը տեւել է շուրջ 7 րոպե, որին հաջորդել է հորդառատ անձրեւը:
Փողոցները վերածվել են փոքրիկ գետակների, տանիքներն էլ պատվել են սպիտակ շերտով: Հորդառատ անձրեւն այս պահին էլ շարունակվում է: Կարկտահարություն գրանցվել է նաեւ հարակից գյուղական համայնքներում:
Վերջին մեկ ամսում կարկուտը լուրջ վնասներ է հասցրել մարզի մի շարք գյուղերի, որոնցից շատերի բերքը գրեթե ամբողջությամբ վնասվել է: Գյուղացիներն ակնկալում են կառավարության աջակցությանը:































