Սիրիայի Հալեպ քաղաքի մերձակայքում, որտեղ ռազմական գործողություններն ակտիվացել են, մասամբ թուրք զինվորներից բաղկացած խմբեր են հայտնվել: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի միջեւ խաղաղության հաստատման հարցերի ռուսական կենտրոնի ներկայացուցիչը:
«Հալեպի բնակիչներից ստացված տեղեկատվության համաձայն, քաղաքի հյուսիսային թաղամասերի մերձակայքում, որտեղ ռազմական գործողություններն ակտիվացել են, մասամբ թուրք զինվորներից բաղկացած խմբեր են հայտնվել»,- ասել է կենտրոնի ներկայացուցիչը:





























