Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 14.55-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում քաղաքացին ընկել է Սպանդարյանի ջրամբարը:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ջրամբարից դուրս են բերել 22-ամյա Մ. Մ.-ի դին:




























