Հալեպի հարավ-արեւմուտքում ավելի քան անձից բաղկացած զինված խմբավորումը հարձակում է ձեռնարկել Սիրիայի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սիրիայում հակամարտող կողմերի միջեւ հրադադարի հաստատման հարցերի ռուսական կենտրոնի ներկայացուցչին:
«Հալեպ քաղաքի հարավ-արեւմուտքում ավելի քան հազար անձից բաղկացած զինված խմբավորումը Բուրայջ շրջանում եւ ան-Նասր թաղամասի ռազմական ուսումնական ավանում հարձակման են անցել Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումների դիրքերի ուղղությամբ»,- հայտարարել է կենտրոնի ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվել էր նաեւ, որ Հալեպի մերձակայքում մասամբ թուրք զինվորներից կազմված խմբեր են հայտնվել:





























