Քրդական աշխարհազորային ջոկատները լքել են Սիրիայի Հալեպ քաղաքի Շեյխ Մակսուդ թաղամասի պաշտպանական դիրքերը եւ նահանջել: Այս մասին հայտնել է Սիրիայի տարածքում գործող թնամական կողմերի հաշետցման ռուսական կենտրոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Լայնածավալ հրետակոծության եւ «Ջաբհաթ ան Նուսրա» ու «Ահրար աշ Շամ» խմբավորումների գրոհայինների չդադարող հարձակումների պատճառով տեղաբնակներից կազմված կամավորական ջոկատները, քուրդ աշխարհազորայիններն ու կառավարական զորքերը լքել են պաշտպանական դիրքերը Հալեպ քաղաքի Շեյխ Մակսուդ թաղամասում եւ նահանջել»,- ասել է նա:
Նա հիշեցրել է, որ մի քանի օր շարունակ ահաբեկիչներն ականանետներից եւ զենիթային համակարգերից ինտենսիվ կրակ են արձակել նրանց դիրքերին, ինչպես նաեւ Հալեպի Էն Նայրաբ օդանավակայանի ուղղությամբ:




























