Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 23.20-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Երեւանի Բագրատունյաց պողոտայի թիվ 7 շենքի պատշգամբներից մեկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կանխել են 1994 թ.-ին ծնված Զ. Ն.-ի (ՌԴ քաղաքացի)  ինքնասպանության փորձը: 

Քաղաքացուն տեղում ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն: