ՌԴ Կրասնոդարի երկրամասում հորդառատ անձրեւների պատճառով վնասվել է Ջուբգա-Սոչի կամուրջը: Երթեւեկությունը դադարեցվել է մինչեւ վաղը առավոտը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Երկկողմ երթեւեկությունը կազմակերպվել է մայրուղու այն հատվածում, որը քիչ է վնասվել անձրեւներից:

Սոչիից ոչ հեռու գտնվող Լազարեւյան շրջանում սողանքների պատճառով 2 գյուղ հոսանքազրկվել է: Եվս մեկ գյուղում անձրեւները մասամբ հեղեղել են տները: