Երեւանի բնակիչ Նաիրա Վարդանյանը, որի տուն տանիքը վնասվել էր մայիսի 23-ի փոթորկի ժամանակ, մինչեւ այժմ փոխհատուցում չի ստացել: NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ դիմել է փաստաբանի՝ հարցին լուծում տալու համար:

«Իմ տունը ջրի մեջ ա հիմա, իսկ երբ գնում եմ թաղապետարան, ոչ մեկ չի աջակցում: Թույլ չեն տալիս մտնեմ թաղապետի մոտ: Կոմունալ բաժնի ղեկավարը՝ Սարգսյանը, խաբում ա, ասում ա՝ էսօր, էգուց: Ասում եմ՝ դուք չեք եկել անգամ շինարարական չափագրումներ անեք,  Սարգսյանն ասում ա՝ ինչ ես ինձնից ակնկալում, որ եկել ես»,- բողոքեց Նաիրա Վարդանյանը:

Նաիրա Վարդանյանը նշեց, որ պատրաստվում է դիմել քաղաքապետարան, դրա համար փաստաբան է վարձել:

Նշենք, որ նրա տան տանիքի վրա էր ընկել հարեւանությամբ գտնվող՝ Երեւանի N 115 ավագ դպրոցի տանիքը: Նաիրա Վարդանյանը նշեց, որ Կրթության եւ գիտության նախարարություն, սակայն անօգուտ:

Նշենք, որ տանիքից պոկված թիթեղներն ընկել էին տան տանիքին՝ վնասելով այն: Բացի այդ, կտրվել են հոսանքի լարեր, տունը 24 ժամից ավելի հոսանքազրկված էր մնացել, վնասվել էր օդատարը: Տան արտաքին պատերը և պատուհանները որոշ չափով վնասվել էին: Տանտիրուհին՝ Նաիրա Վարդանյանը բավարար միջոցներ չունի տանիքը վերանորոգելու համար: