ՌԴ Կալինինգրադ քաղաքի բնակիչը սպանել է իր երկու որդիներին եւ ինքնասպան եղել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով մարզի դատախազությանը:

Նախնական տեղեկություններով՝ 43-ամյա տղամարդն իր 7 եւ 11 տարեկան երեխաներին դանակով բազմաթիվ հարվածներ եւ գանգուղեղի վնասվածքներ էր հասցրել:

Կատարվածի մասին հայտնել է երեխաների մայրը, որը նրանց մահացած էր գտել:

Այս պահին կատարվածի հանգամանքները պարզվում են: Ընտանիքը սոցիալապես ապահով է եղել:

Դատախազությունը հետաքննություն է վարում: