Հայաստանի տարածքում հունիսի 6-ին շրջանների մեծ մասում կեսօրից հետո եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունիսի 6-ին, երեկոյան ժամերին, առանձին հատվածներում կա կարճատեւ անձրեւի եւ ամպրոպի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +14+16, իսկ վաղը ցերեկը՝ +28+30 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +15+20,

Կոտայքում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +15+20,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը` +15+20,

Լոռիում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +20+24,

Տավուշում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +24+28,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +15+20,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +25+28,

Արարատում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +28+30,

Արմավիրում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +28+30,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +15+20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +28+30,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +27+31,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +17+22,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +21+24։