Բրիտանական հատուկ նշանակության ջոկատները Սիրիայում կռվում են առաջնագծում՝ պաշտպանելով ընդդիմության ջոկատը, որն ամենօրյա հարձակումների է ենթարկվում ԻՊ գրոհայինների կողմից: Այս մասին The Times-ին տված հարցազրույցում հայտնել են զորահրամանատարները, փոխանցում է Gazeta-ն:

Թերթի տեղեկություններով՝ Հորդանանում տեղակայված բրիտանական հատուկ նշանակության ջոկատի մարտիկները հաճախ են հատում Սիրիայի սահմանը, որպեսզի օգնեն ընդդիմության ջոկատին, որը պահում է ռազմավարական կարեւոր Ալ Թանֆ գյուղը՝ Իրաքի եւ Հորդանանի սահմանին: Այս ստորաբաժանումը, որը կազմված է Սիրիայի հատուկ նշանակության ջոկատների մարտիկներից, նախագահ Բաշար Ասադի բանակից անցել էր ընդդիմության շարքերը: Նրանց մարզել էին բրիտանացի եւ ամերիկացի հրահանգիչները:

Թերթի տեղեկություններով՝ այդ գործողությունն առաջին ապացույցն է, որ բրիտանական զորքերը մասնակցում են Սիրիայի տարածքում մարտական գործողություններին: