ԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը հաղթել է Պուերտո Ռիկոյում կայացած փրայմերիզի արդյունքում, հայտնում է NBC News-ը:

Հաղորդվում է, որ Քլինթոնին մնում է ստանալ 60 պատվիրակների աջակցությունը Դեմոկրատական կուսակցության անունից  որպես  միասնական թեկնածու առաջադրվելու համար: Նա կարող է կատարել այդ առաջադրանքը Պուերտո Ռիկոյում հաղթելու դեպքում, քանի որ այստեղ խաղարկվում են պատվիրակների 67 ձայները: