Ղազախստանի Շիմքենթ քաղաքի գործարար Թոխթար Թուլեշովը փորձել է ապակայունացնել իշխանությունը: Այս մասին հայտնել է երկրի Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայության ներկայացուցիչ Ռուսլան Կարասեւը:
Գործարարին ձերբակալել էին հունվարի 30-ին Շիմքենթում ոստիկանական հատուկ գործողությունների ժամանակ: Նա «Շիմքենթպիվո» ՍՊԸ սեփականատերն էր:

«Պարոն Թուլեշովը նախկինում նախապատրաստական աշխատանք էր տանում, իսկ անցյալ տարվանից ակտիվորեն կոնկրետ քայլեր էր ձեռնարկում բռնի իշխանափոխության համար: Նրա գործողությունների պլանը նախատեսում էր ապակայունացնել երկրում տիրող իրավիճակը լարվածության օջխաներ ստեղծելու, բողոքի ակցիաներ եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու միջոցով, որոնց արդյունքում նա պլանավորում էր ստեղծել այսպես կոչված այլընտրանքային կառավարություն եւ փոխել գործող իշխանության կառուցվածքը»,- ասել է Կարասեւը Աստանայում ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ հողային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաները կազմակերպել եւ ֆինանսավորել էր Թոխթար Թուլեշովը: