Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գխավորած պատվիրակությունը հունիսի 6-ին աշխատանքային այցով մեկնել է Ժնեւ՝ մասնակցելու Աշխատանքի միջազգային կազմակերպության համաժողովի 105-րդ նստաշրջանին:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանը համաժողովին կներակայանա եռակողմ՝ ՀՀ կառավարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության, ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի մասնակցությամբ: Լիագումար նիստերը կայանալու են հունիսի 6-8-ը, որոնց ընթացքում նախատեսվում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ելույթը:
Աշխատանքային այցի ընթացքում նախատեսվում են նաեւ առանձին հանդիպումներ Աշխատանքի միջազգային կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյանների հետ, որի ժամանակ կքննարկվի Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները:



























