Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական սկանդալային հայտարարությունն է արել կանանց հետ կապված։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայի Էրդողանը նշել է, թե աշխատանքում զբաղվածության պատճառով երեխա չունեցող կնոջ քայլը նշանակում է, որ նա մերժում է կանացիությունը։ «Կինը աշխատանքում որքան էլ հաջողակ լինի, սակայն եթե հրաժարվում է երեխա ունենալուց, նա թերի կին է»,-ասել է Էրդողանը։