Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 5-ին, ժամը 22.54-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել. ներսում բնակիչը գտնվում է ոչ սթափ վիճակում:

Դեպքի վայր մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Է. Ա.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, նա հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհը մարվել է ժամը 23.18-ին:

Ամբողջությամբ այրվել է 38-ամյա Է. Ա.-ի  բնակարանի ննջասենյակի մահճակալը: