NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային մասնակցելու համար բացված հաշվեհամարներին արդեն հանգանակություններ են արվել:
Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, որի անունով են բացված հաշվեհամարները:
Հաշվեհամարին արդեն գումար են փոխանցել Անահիտ Բախշյանը, Սուսաննա Թադեւոսյանը ու Մոսկվայից Նարինե Դավթյանը՝ 200 դոլար:
«Խնդրում եմ բոլոր նրանց, որոնք փոխանցում կանեն, «նպատակ» սյունակում անպայման նշել իրենց անունն ու ազգանունը, որպեսզի մեր հաշվետվությունն ու երախտագիտությունը լինեն հասցեական: Մեր զոհված քաջերի երեխաների ապագայի համար յուրաքանչյուրս պատասխանատվություն ենք կրել եւ կրելու: Իհարկե ամենից առաջ պետական հովանավորությունն է կարեւոր, սակայն մենք նույնպես ունենք անձնական պարտավորություն, նրանք իրենց կյանքով յուրաքանչյուրիս զավակին են պաշտպանել, մենք պարտավոր ենք նրանց զավակներին ոտքի կանգնեցնել»,- նշեց Անահիտ Բախշյանը:
Հյուսիսային պողոտայում մայիսի 29-ին կայացած NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան աննախադեպ էր թե մասնակիցների ու հյուրերի քանակով, թե ծրագրի հագեցվածությամբ: Ակցիայի ընթացքում ընդհանուր առմամբ, հանգանակվեց 2մլն 450 հազար դրամ: Հանգանակված գումարն ուղղվելու է Արցախում ապրիլյան իրադարձությունների ժամանակ զոհված զինծառայողների անապահով ընտանիքների երեխաների կարիքներին:
Քանի որ ոչ բոլոր ցանկացողներն են կարողացել ներկա գտնվել եւ իրենց ներդրումն ունենալ ակցիային, որոշում է կայացվել հատուկ հաշվեհամար բացել:
Հայաստանից փոխանցումների համար

Արտերկրից՝ դոլարով փոխանցումների համար

Արտերկրից՝ եվրոյով փոխանցումների համար

ՌԴ-ից ռուբլով փոխանցումների համար





























