Ֆրանսիան լավագույնս նախապատրաստվել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացմանը:

Այս մասին հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության գործերով ժամանակավոր հավատարմատար Նիկոլյա Ֆայը հունիսի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

Նա հիշեցրել է, որ Ֆրանսիան իր պատմության մեջ երրորդ անգամ է ընդունելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, որը մեկնարկոմ է հունիսի 10-ին ու տեւելու է մինչեւ հուլիսի 10-ը: Օլիմպիական խաղերից ու ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո սա կարեւորագույն մարզական միջոցառում է: Երկրպագուների համար սա հանդիպելու կարեւորագույն հնարավորություն է: Այդ նպատակով Ֆրանսիա կժամանի մոտ մեկուկես միլիոն մարդ:

Սպորտի օգնությամբ սոցիալական համագործակցության ու ինտեգրացիայի քարոզչության նպատակով Հայաստանում Ֆրանսիայի ու Գերմանիայի դեսպանատների ուժերով հունիսի 8-ին ու 9-ին կկայանան միջոցառումներ, որոնք կմիավորեն մոտ յոթ տասնյակ պատանիների ու աղջիկների, որոնք ֆրանսերեն ու գերմաներեն են սովորում: Դրանց կմասնակցեն նաեւ մարզիչներ, դաստիարակներ, ֆրանսիական ու գերմանական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառումները կկայանան Ֆուտբոլի ֆեդերացիայի, Երեւանի քաղաքապետարանի ու երիտասարդության ու սպորտի նախարարության աջակցությամբ:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն էլ իր հերթին հայտնել է, որ Ֆրանսիան հատուկ վերաբերմունք ունի գալիք առաջնության նկատմամբ, քանի որ Գերմանիան գործող չեմպիոն է, իսկ Ֆրանսիան ընդունում է առաջնությունը: Ընդ որում դեսպանը ափոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ Հայաստանի հավաքականը չի մասնակցելու առաջնությանը:

Նրա խոսքով, Հայաստանում ծրագրված միջոցառումները ֆուտբոլի մեջ կանանց ավելի շատ ներգրավելու նպատակ ունեն:

Պատասխանելով անվտանգության միջացառումների մասին հարցին, Նիկոլյա Ֆայը նկատեց, որ ձեռնարկվելու են անվտանգության առավելագույն միջոցառումներ, հաշվի են առնվելու բոլոր հարցերը: Երկրի ամբողջ տարածքում համախմբված գործելու են ժանդարմեան, հրշեջ ու շտապ օգնության ծառայությունները: Մարզադաշտերում անվտանգությունը ապահովելու է հատուկ կազմակերպություն: Երկրպագուների համար տարածքի անվտանգությունը ապահովելու են քաղաքային իշխանությունները: