Երեւանի Նոր Նորքի երկրորդ զանգվածում, Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում այսօր՝ հունիսի 6-ի առավոտյան, գլուխը կտրած հայտնաբերված կինը այդ շենքի բնակիչ չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին այդ շենքի բնակիչները:

Ըստ նախնական տեղեկությունների, նա բարձրացել է շենքի 5-րդ հարկ եւ աստիճանավանդակից ցած է նետվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ նախնական տեղեկությունների ընկնելու ժամանակ նրա գլուխը դիպել է ինչ-որ երկաթի եւ պոկվել: