Ֆրանսիան ու Գերմանիան ակնկալում են, որ Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ բանակցությունները կշարունակվեն: Այս մասին հայտարարել են Ֆրանսիայի դեսպանության գործերով ժամանակավոր հավատարմատար Նիկոլյա Ֆայն ու Գերմանիայի դեսպան Մաթիս Քիսլերը իրենց համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Դուք գիտեք, որ վերջերս համանախագահների նախաձեռնությամբ կայացավ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Հանդիպման թեման  ապագա գագաթնաժողովի նախապատարստումն էր, բնականաբար փորձելով ապահովել նաեւ Վիեննայի հանդիպման պայմանավորվածությունների ապահովումը, առաջին հերթին վստահության ձեւավորումը»,- նկատեց Նիկոլյա Ֆայը:

Նրա խոսքով դա վերաբերում է միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծմանը ու դեսպան Կսպրշիկի թիմի լրազորությունների ընդլայնմանը: Հանդիպման արդյունքներով արտգործնախարարները հաստատել են  իրենց պարտավորությունները՝ այդ թվում բարձր մակարդակով գալիք հանդիպման, բանակցությունների վերսկսման վերաբերյալ, որոնց նպատակը պետք է լինի խաղաղ կարգավորումը:

Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն էլ իր հերթին նկատեց, որ Գերմանիան, որն այս տարվա հունվարին ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունը, շեշտում է շփման գծում կայունության պահպանման կարեւորությունը: Սա նաեւ վերաբերում է Կասպրշիկի թիմի լիազորությունների ընդլայնմանը: Մայիսի 16-ին Վիեննայում կայացած հանդիպումից հետո Գերմանական նախագահությունը ջանքերն ուղղելու է ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը: Դեսպանը արձանագրեց, որ հանդիպումից հետո շփման գծում հարաբերական խաղաղություն է: Դեսպանի խոսքով, 1994-95 թթ. կնքված համաձայնագրերը անհրաժեշտ է լիարժեք կատարել ու  անհապաղ սկսել խաղաղ բանակցություններ: «Ամենակարեւորը, որ հրադադարը կայուն ու տեւական լինի» - շեշտեց դեսպանը: