Թուրքիայի Օսմանիյե նահանգում աշակերտներին զբոսանքի տարած ավտոբուսը կորցրել է կառավարումը եւ ընկել գետը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Հաթայ նահանգի աշակերտները ծնողների ու ուսուցիչների հետ մեկնել էին Օսմանիյե նահանգ զբոսանքի։ Նշվում է, որ ավտոբուսը վերադարձի ժամանակ կորցրել է կառավարումը եւ ընկել գետը։
Դեպքի վայր մեկնած փրկարարները գետից դուրս են բերել 14 դիակ, որոնցից 6-ը երեխաներ են եղել։




























