Հայաստանում հիմնական սեփականաշնորհումը իրականացվել է արդեն Լեւոն Տեր- Պետրոսյանի կառավարումից հետո: Այս մասին հունիսի 6-ին ԱԺ-ում հայտնել է ՀԱԿ խմբակցութան ղեկավար Լեւոն Զուրաբյանը, 2014-ին երկրում պետունեցվածքի սեփականաշնորհման ծրագրի կատարման մասին հաշվետվության քննարկումների ժամանակ:
Տեր- Պետրոսյանի կուսակցի վստահեցմամբ, 90-ականների սեփականաշնորհումը որակապես տարբերվում էր դրանից հետո կատարվածից: Ունեցվածքը տրվել է նրանց, ովքեր իրականում կառավարում էին այն, ում այն իրոք անհրաժեշտ էր՝ գյուղատնտեսական տեխնիկան՝ գյուղացիներին, արհեստանոցները՝աշխատողներին, մասնավոր բնակֆոնդը՝ ընտանիքներին: Ոչ ռազմավարական ձեռնարկությունների բաժնետոմսերի 20 տոկոսը՝ կոլեկտիվներին: «Դրա համար էլ, երբ գործող իշխանությունների ներկայացուցիչները ՀԱԿ ներկայացուցիչներին խորհուրդ են տալիս հիշել այն ժամանակվա իշխող ուժի՝ ՀՀՇ-ի կառավարման տարիները, թող իմանան, որ համեմատություններից ոչ ոք չի խուսափում: Այն ժամանակ 60 մլրդ դրամ ընդհանուր արժողության ձեռնարկությունների ամբողջ ունեցվաածքը հավասարաչափ բախշվել է բնակչությանը՝ վաուչերների միջոցով: Բայց ռազմավարական նշանակության ոչ մի ձեռնարկություն չի վաճառվել: Դա արվել է միայն 1998-ից հետո, իսկ այդ ժամանակվանից ի վեր երկրի բոլոր ղեկավարները ներկայացնում էին այսօրվա իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն:»,- նշել է Զուրաբյանը: Այդ ձեռնարկություններից են եւ՛ Սեւան -Հրազդանի ու Որոտանի ՀԷԿ-երը, եւ՛ «Էլեկտրացանցերը», եւ՛ Զանգեզուրի ու Ալավերդիի մետալուրգիական կոմբինատները, եւ՛ պետական ավիաընկերությունները, եւ կոնյակի ու ցեմենտի գործարարնները: «Մեզնից հետո վաճառեցին բոլոր շահագործվող հանքավայրերը ու նույնիսկ այն հանքավայրերը, որոնք դեռ նոր էին մշակվում: Վաճառվեց գյուղերի ու քաղաքների գրեթե ամբողջ հողատարածքը: Դե հիմա համեմատե՛ք»,- ասել է Լեւոն Զուրաբյանը
Նշենք, որ 90-ականներին վաուչերներով սեփականաշնորհումը դարձավ ոչ շուկայական գներով ձեռնարկությունների գնման ամենատարածված ձեւերից մեկը (վաուչերները բառացիորեն կոպեկներով գնում էին այն ժամանակվա անապահով բնակչությունից): Այդ նույն տարիներին կառավարությունն ամբողջովին հրաժարվել էր ձեռնարկություններին որեւէ պետական աջակցություն ցուցաբերելուց (առանց որի դրանք հայտնվել էին ծայրաստիճան բարդ վիճակում, քանի որ նախատեսված լինելով նախկին Խորհրդային միության կոոպորատիվ շղթաների համար, դրանք միանգամից զրկվել էին իրենց տրանսպորտային կապից ու իրացման շուկաներից): Սեփականաշնորհված սուբյեկտներից ո՛չ ներդրումային ծրագրեր էին պահանջվում, ո՛չ դրանք կատարելու պարտավորություններ, ո՛չ էլ նույնիսկ ձեռնարկության նպատակային գործունեությունը պահպանելու պարտավորություն: Ի վերջո շատ ձեռնարկությունների գույքը իրացվեց պարզապես որպես ջարդոն:



























