Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետո հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի «Ժողովրդա–հանրապետական» (CHP) կուսակցության հայ կին պատգամավոր Սելինա Դողանը։

Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝  թեեւ CHP–ն դատապարտել էր Բունդեսթագի ընդունած որոշումը, CHP–ի կին պատգամավոր Սելինա Դողանը, անդրադառնալով Բունդեսթագի բանաձեւին, ասել է, թե Թուրքիան պետք է հրաժարվի գլուխը ավազի մեջ մտնցնելու քաղաքականությունից։

«Նման տիպի կոտորածները մարդկության դեմ հանցանք են։ Իմ ընտանիքի երկու կողմից մարդիկ են կոտորվել այդ ժամանակ։ Դրան պետք է պարզաբանում տրվի։ Այն օրերում միլիոնների հասնող ժողովուրդը ներկայում տասնյակ հազարների հազիվ է հասնում։ Մենք այդ հարցով պահանջել ենք, որ Թուրքիայի խորհրդարանում հանձնաժողով կազմվի, սակայն ցավոք, դեռեւս համապատասխան հող չի նախապատրաստվել»,–նշել է Սելինա Դողանը՝ շեշտելով, որ Բունդեսթագի ընդունված որոշումը տարբերվում է մյուսներից, քանի որ այնտեղ կա նաեւ Գերմանիայի մեղսակցությունը։

Հայ կինը պատգամավորը  նշել է, որ 1915–ին հայերի դեմ իրականացվածը նույնիսկ մեծ թվով թուրք պատմաբաններ մարդկության դեմ հանցանքն են որակում։