Ախալքալաքի շրջանի Սուլդա, Դադեշ եւ Բոզալի գյուղերի 30-ից ավելի ընտանիք բողոքում են, որ 6 տարուց ավելի է ինչ նրանց հողերը օգտագործում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, բայց փոխհատուցում չեն տալիս, հաղորդում է «Վրաստանի հայ համայնքը»:
Թորոյան Վարսենիկն Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղի բնակիչ է: Նա ունի 18 հար հող, որը ընկնում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման ճանապարհին, բայց նա չի ստացել փոխհատուցում, քանի որ իր սեփական հողատարածքները գրանցված են որպես պետական սեփականություն:
Նրա խոսքով, երեք տարի առաջ, մարդիկ եկել են խոսել նրա հետ եւ ասել, որ մեկ շաբաթից փոխհատուցումը կստանան: «Մյուսները ստացել են, իսկ մեզ չեն տալիս: Մեզ համար առեղծված է, թե ինչպես է պատահել, որ մեր հողերը պետական սեփականություն են դարձել: Սա իմ հոր հողն է, որը կտակել է ինձ: Մենք ունենք առք ու վաճառքի փաստաթուղթը: Ես 6 տարի է այդ հողերը չեմ օգտագործում: Թող այդ վնասը նույնպես փոխհատուցեն, ես ինչքան շահույթ կորցրեցի 6 տարիների ընթացքում: Եթե այդպես շարունակվի ես թույլ չեմ տա, որ գնացքները անցնեն իմ հողերով», – դժգոհում է Վարսենիկ Թորոյանը:
Ռուդիկ Հակոբյանը նույնպես վրդովված է, թե ինչպես պատահել, որ իր հողը գրանցվել է որպես պետական սեփականություն: Նա ունի 40 հար հող, որից 20-ը ընկել են երկաթուղու կառուցման ճանապարհին: Նրա հողատարածքը նույնպես գրանցված է որպես պետության սեփականություն:
«Այդ օրը ես գյուղում չէի, ես չեմ լուսանկարվել իմ հողատարածքի հետ, նրանք ասում են, որ դուք չունեք լուսանկար հողատարածքի հետ եւ այդ պատճառով իմ հողերը գրանցել են որպես պետության սեփականություն: Բայց չէ որ ես ունեմ փաստաթղթեր: Այժմ ոչ-ոք չի բացատրում մեզ, թե ում դիմել կամ ինչ պետք է անել, որպեսզի վերադարձնենք մեր հողերը», -ասում է Ռուդիկ Հակոբյանը:
Հստակեցնելու համար, թե ինչումն է խնդիրը այս եւ մյուս բողոքող մարդկանց, մենք զանգեցինք Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման Նախարարություն, որտեղ մեզ ասացին, որ նրանք կարող են պատասխանել մեր հարցերին միայն այն դեպքում, եթե մենք ասենք այդ մարդկանց ռեեստրի կոդերը: Սակայն, քանի որ այդ մարդիկ գույքի սեփականաշնորհման փաստաթուղթ չունեն, այդ կոդը նույնպես նրանք չունեն:
Որպեսզի ինչ-որ կերպ պարզաբանենք իրավիճակը, մենք որոշ բողոքողների հետ միասին գնացինք պետական գույքի գործակալության ներկայացուցչի մոտ: Նա հրաժարվեց մեկնաբանությունից, սակայն նայեց բողոքողների բոլոր փաստաթղթերը եւ յուրաքանչյուրին անհատական բացատրեց հրաժարականի պատճառը:
Վարսենիկ Թորոյանի մոտ հողի սեփականությունը հաստատող հիմնական փաստաթղթում, առք ու վաճառքի ակտի մեջ, բացակայում է երկրորդ կնիքը, այդ փաստաթուղթը համարվում է թերի, կեղծ ու այդ պատճառով գույքը չի հաստատվել եւ փոխհատուցումը մերժվել է: Վարսենիկը կարծում է, որ նրան պարզապես չեն ուզում տալ փոխհատուցում եւ կնիքի բացակայությունը միայն պատճառ է, եւ որ նա գիտի գյուղում մարդկանց, ովքեր առք ու վաճառքի մեկ կնիքով ստացել են փոխհատուցում:



























