Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 6-ին տեղեկություն է ստացվել, որ 2015 թ. նոյեմբերի 29-ին անհայտ կորած Արարատի մարզի Լուսաշող գյուղի բնակիչ` 53-ամյա Հ. Բ.-ի որոնողափրկարարական աշխատանքները Լանջանիստ գյուղում գտնվող Ղարագյոլ կոչվող բնական լճում իրականացնելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատը և Վեդի քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ժամը 10.55-ից ջրափրկարարներն իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքներ: