Հայաստանում պետական ծրագրերով բարեկարգվող պետունեցվածքը կազատվի կապալառուների վրա անցումային գրանցման անհրաժեշտությունից: «Պետական ունեցվածքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը ԱԺ հունիսի 6-ի նիստին ներկայացրել է Անշարժ գույքի պետկոմիտեի ղեկավարի տեղակալ Աշոտ Մուսայանը:
Եվ այսպես, եթե որեւէ ծրագրով բարեկարգվում են պետական կամ մունիցիպալ շենքեր (դպրոցներ, պոլիկլինիկաներ եւ այլն) կամ ենթակառուցվածք ( ջրմուղ, ԷՄԳ եւ այլն) ապա սկզբում դրանք պետք է ժամանակավորապես գրանցել կապալառուի վրա, մինչեւ նա կավարտի իր աշխատանքը ու միայն դրանից հետո վերջնականապես վերագրանցել պետության կամ մունիցիպալիտետի վրա: Այդ ծախսերը ոչ միշտ են խորհրդանշական լինում ( 20 հազար դրամ յուրաքանչուր օբյեկտին) իսկ փաստաթղթեր ստանալը կապակցված է ժամանակավոր ու ընթակարգային ծախսերի հետ, որոնցից էլ հենց առաջարկում են ազատել բիզնեսը: Օրինագիծը առաջարկում են հետին թվով գործողության մեջ դնել հունվարի 1-ից: Նախատեսված վճարները կչեղարկվեն, բայց արդեն արվածները ո՛չ կվերադարձվեն, ո՛չ էլ դուրս կգրվեն:



























