Հայաստանի ԱԻն-ում, այսօր՝ հունիսի 6-ին, ժամը 14.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակիչը (34 տարեկան կին) փակվել է ներսում և կտրող գործիքով սպառնում է վնասել իրեն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: