Ուսումնասիրեք, տեսեք` Հայկ Խանումյանին ծեծել են, թե՞ ոչ: Այս մասին այսօր` հունիսի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Հլը գնացեք, տեսեք` ծեծել են, թե ոչ, ով է ծեծել: Խնդրում եմ ուսումնասիրեք, ուսումնասիրությունները ցույց կտան` ինչ է եղել»,-ասաց պատգամավորը:

Հարցին, թե կասկածներ ունի, որ չե՞ն ծեծել, նա պատասխանեց. «Խնդրում եմ ուսումնասիրեք, ես կասկածներ ունեմ, թե որտեղից է ծնվել, ով է հրահրել: Լեռնային Ղարաբաղը այս հարցերի պատասխանը կտա, առանձին պետություն է»,-ասել է Բաղդասարյանը` չբացելով փակագծերը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունիսի 6-ի առավոտյան ծեծի է ենթարկվել ԼՂՀ Ազգային ժողովի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը: Նա այժմ գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցում: Վիճակի մասին բժիշկները դեռեւս լռում են:

Հայկ Խանումյանն այս պահին անհասանելի է: