Հունիսի 4-ին, ժամը 9.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1955 թ. ծնված Էդիկ Պ.-ն եւ հայտնել, որ նշված բնակարանում հարձակվել են իր վրա, սպանություն է կատարվում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 9-ին, 1950 թ. ծնված Մանվել Գ.-ն ջուր խմելու պատրվակով մտել է Էդիկ Պ.-ի բնակարան, բութ գործիքով հարվածել նրա գլխին` եւ ընկնելուն պես փորձել է ձեռքերով խեղդել:

Նշանակվել է ԴԲՓ:

Մանվել Գ.-ն ձերբակալված է:

Կատարվում է քննություն: