Հունիսի 4-ին, ժամը 23.45-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Նուբարաշենի խճուղում գտնվող բենզալցակայանի դիմաց մահացած, անձը չպարզված քաղաքացի կա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 58-ամյա Եղիշե Խաչատրյանը Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ վիճաբանել է անհայտ ավտոմեքենայի վարորդի եւ ուղեւորների հետ, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն: