Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զավեշտալի հայտարարություններին ավելացել է կանանց թերի անվանելը, ինչը մեծ արձագանք է գտել թուրք կանանց մոտ։

Սոցկայքերում բազմաթիվ կին օգտատերեր, ինչպես նաեւ լրագրողներ խիստ են հակադարձել նախագահ Էրդողանի այն խոսքերին, թե այն կինը որը աշխատանքի զբաղվածության պատճառով երեխա չի ունենում, թերի է։

CNNturk–ի հաղորդավարուհին ուղղակի պատասխանել է Էրդողանին. «Չեմ ցանկանում, քեզ ի՞նչ»։  Twitter–ի Yazar անունով օգտատերը գրել է. «Մայր չդարձող կինը թերի կին է ասող Էրդողանին պատասխան ունեմ՝ թերին քո ուղեղն է, Էրդողան»։

Pinar Aydinlar անունով օգտատերն էլ նշել է. «Ոչ թե կինը թերի, այլ քեզ ընդունողներն են թերի»։