Պաշտոնական դիրքերը չարաշահելու մեջ մեղադրվող գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանն այսօր՝ հունիսի 6-ին, տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նշենք, որ Մելս Չիլինգարյանը հունիսի 3-ին կալանավորվել էր, իսկ մեկ օր անց տեղափոխվել հոսպիտալ:
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու, այն է՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ անգործության մեջ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ:




























