Հունիսի 6-ին, ժամը 14.32-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (34 տարեկան կին) փակվել է ներսում եւ սպառնում է կտրող գործիքով վնասել իրեն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

1982 թ. ծնված Ա. Ա.-ը հարազատների հետ բանակցության արդյունքում ներսից բացել է բնակարանի դուռը. դաստակի շրջանում նա ունեցել է քերծվածքներ:

Դեպքի վայրում Արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն, իսկ «1-03» աշխատակիցները՝ համապատասխան օգնություն: