«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ ԱԺ-ում անդրադառնալով ՀԱՊԿ ՀՕՊ միասնական համակարգին միանալու համաձայնագրին չի բացառել, որ դրանից հետո ՀՀ-ում կհայտնվի 200 մլն դոլար վարկի դիմաց ՌԴ-ից տրամադրվող զինտեխնիկան։
«Ցանկալի չէ դրա մասին բարձրաձայնել, սակայն ես կարծում եմ, որ այն, ինչ որ պայմանավորվել են ՀՀ-ում, կհայտնվի տրամաբանական ժամանակներում»։ Իսկ այդ ընթացքում ԱԺ-ում խոսակցություններ էին շրջանառվում, թե ՌԴ-ն ՀՀ-ի առջեւ պայման է դրել, որ միայն այդ համաձայնագրի վավերացումից հետո կտրամադրի խոստացած զինտեխնիկան։
Եթե ուսումնասիրում ենք համաձայնագրի ընդունման ժամանակացույցը, տեսնում ենք, որ այդ վարկածն այնքան էլ անտրամաբանական չէ։ Համաձայնագիրը Սերժ Սարգսյանը ստորագրել է անցած տարվա դեկտեմբերի 23-ին, այն ԱԺ է ներկայացրել միայն ապրիլի 5-ին։ Իսկ ապրիլի 25-ին այն ընդգրկվել է քառօրյա նիստերի օրակարգ։ Ապրիլ-մայիս ամիսներին ծավալվեցին բուռն քննարկումներ, որ մինչ այժմ ՌԴ-ն չի տրամադրի այդ զինտեխնիկան. տրամադրելու մասին հույսերը ի հայտ եկան միայն մայիսի վերջին։ «Նման բան չկա, հակառակը, ամեն ինչ հստակ է. մեկը մյուսի հետ կապ չունի, եւ ընդհանրապես պետք չի այդ մասին շատ խոսել»,– անդրադառնալով այդ խնդրին մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























