Երեւանի Ավան թաղամասի Թումանյան փողոցում քիչ առաջ վթարի է ենթարկվել 20 համարի երթուղային ավտոբուսը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ավտոբուսը թիվ 170 դպրոցի մոտ հարվածել է հայոց լեզվի քննության եկած դպրոցականներից մեկի ծնողներին պատկանող մեքենայի: Բարեբախտաբար, տուժածներ չկան: