Երեւանի կենտրոնում հունիսի 7-ի գիշերը տեղի է ունեցել մահվան ելքով ավտովթար:  Opel մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտոցիկլետին, որի հետեւանքով մոտոցիկլետի 31-ամյա վարորդ Հակոբ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: NEWS.am-ին  հիվանդանոցից տեղեկացրին, որ 31-ամյա տղամարդը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է: