«Իսլամական պետության»՝ արեւմտյան երկներից սերող հիասթափված գրոհայիններն ավելի ու ավելի հաճախ են խնդրում օգնել իրենց Իրաքից ու Սիրիայից վերադառնալ հայրենիք: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:
Թերթի տեղեկություններով՝ շատ դեպքերում դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ ՒՊ-ը կորցնում է գրավյալ տարածքների նկատմամաբ վերահսկողությունը, քանի որ Իրաքի զինված ուժերն ազատագրել են Էլ Ֆալուջա քաղաքը, իսկ Սիրիայի Ռաքքա քաղաքի վրա կառավարական զորքերի հարձակումները վերականգնվել են:
Դիվանագետների տեղեկություններով՝ արեւմտյան երկների մոտ 150 քաղաքացի դիմել է վերադարձի հարցով: Այդ պետություններից հավաքագրված զինյալների հստակ քանակը հայտնի չէ, սակայն արդեն հայտնի է մի քանի հարյուր վերադարձածների մասին:
Թերթը նշում է, որ այդ խնդրանքները Արեւմուտքի համար որոշակի խնդիրներ են ստեղծում, քանի որ այդ պետությունները ստիպված են մանրամասն ստուգել վերադարձողներին, որպեսզին համոզվեն, որ վերջիններս իրոք զղջում են եւ Եվրոպայի համար վտանգ չեն ներկայացնում:





























