Նոր ծրագիր է մշակվում, որի համաձայն 12-րդ դասարանում աշակերտները պետք է արդեն ուսուցիչների հետ պատրաստվեն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելուն: Այս մասին այսօր` հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը` անդրադառնալով ավագ դպրոցների վերաբերյալ դժգոհություններին:

«Մինչեւ սեպտեմբեր մենք պետք է քայլեր կատարենք ավագ դպրոցների եւ ընդհանուր չափորոշիչների ձեւավորման ուղղությամբ: 12-րդ դասարանը պետք է բռնաթափել, այսինքն կլինեն առարկաներ, որոնց քննություններն աշակերտներն ավելի շուտ կհանձնեն, իսկ արդեն երկրորդ կիսամյակում ուսուցիչների հետ կպարապեն: Սա նշանակում է, որ ուսուցիչները կանեն այն, ինչ կրկնուսույցներն են անում»,- ասաց նախարարը:

Ըստ Լեւոն Մկրտչյանի` սա հնարավոր է, եթե աշակերտները մինչեւ 11-րդ դասարանը կողմնորոշված լինեն մասնագիտության հարցում: