«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  հունիսի 8-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: