Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 7-ին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Այս մասին հայտնում է Spiegel-ը: 

Թերթի տեղեկություններով՝ հանդիպումը կայանալու է Գերմանիայի կառավարության նստավայրում: Կանցլերը հանդիպումն օգտագործելու է ղարաբաղյան հակամարտությունը քննարկելու համար, որը հերթական անգամ սրվել էր ապրիլին: Կքննարկվեն նաեւ օրակարգում դրված երկկողմ հարցերը: