Հունիսի 6-ին, ժամը 16-ի սահմաններում, Երեւան-Գյումրի-Բավրա ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով մեքենաներից մեկի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 19.55-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նաեւ վարորդներից մեկը:

Կատարվում է քննություն: