Հայաստանի բյուջեում չափից շատ են «այլ ծախսեր» դասակարգումով ծախսերը: Այս մասին հունիսի 7-ին ԱԺ-ում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկվար Լեւոն Զուրաբյանը՝ ելույթ ունենալով 2015-ի պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկումների ժամանակ:
Նա նշել է, որ այդ տողը զբաղեցնում է բյուջեի ծախսերի 13 տոկոսը: Բացի դրանից կա նաեւ նույնպիսի ենթաբաժին՝ «այլ ծախսեր»: «Դրա արդյունքում այլ ծախսերի այլ ծախսերը կազմում են բոլոր բյուջետային ծախսերի 12.4 տոկոսը»,- վրդովվել է ընդդիմադիրը:
Դրան ի պատասխան՝ Ֆինանսների փոխնախարար, Հայաստանի գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուգազյանը նկատել է, որ այդ տողը մինչեւ վերջին կոպեկ բացված է պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվությունում:



























