ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ իր մասին գրված ոչ մի գիրք չի կարդացել, եւ բացատրել է, թե ինչու: «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության 75-ամյակի կապակցությամբ դրա կենտրոնական գրասենյակ կատարած այցի ժամանակ գերմանացի լրագրող Հուբերթ Զայփելը ՌԴ նախագահին նվիրել էր «Պուտին. իշխանության տրամաբանությունը» գիրքը:
Պուտինը նշել է,որ դեռ չի կարդացել իր մասին գրված ոչ մի գիրք: «Ես իմ մասին ամեն բան գիտեմ»,- ասել է ՌԴ նախագահը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:





























