Հայաստանում ՓՄՁ-ն ապահովում է պետական բյուջեի եկամուտների 2.5-3 տոկոսը: Այս մասին հունիսի 7-ին խորհրդարանում ասել է ֆինանսների փոխնախարար, հանրապետության գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝  ներկայացնելով 2015-ի բյուջեի կատարողականի հաշվետվությունը:
Նրա խոսքով՝ ՓՄՁ-ին է պատկանում Հայաստանի հարկատուների 75 տոկոսը, իսկ նրանք ապահովում են եկամուտների 3 տոկոսը:

Նշենք, որ պետբյուջեի եկամուտների մեծ կենտրոնացվածության մասին վերջին տարիներին բազմիցս խոսել են փորձագետներն ու ընդդիմադիր տնտեսագետները: