Հրաժարվելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրքիան իրեն զրկում է մի քանի տասնյակ միլիարդ դոլար ստանալու հնարավորությունից՝ խոսքը հայերի ապահովագրական գումարների մասին է: Այս մասին հունիսի 7-ին հայտնել է ռուսաստանցի քաղաքագետ Կարինա Գեւորգյանը Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ:
Քաղաքագետը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված հայերի կյանքն ու ունեցվածքը ապահովագրված է եղել հիմնականում շվեյցարական ու ամերիկյան ընկերությունների կողմից: Նրա խոսքով, քանի որ այդ մարդիկ եղել են Թուրքիայի քաղաքացիներ, եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ այդ գումարները նրան բաժին կհասնեն, իսկ այդ գումարը 1993-ի դրությամբ մոտ 25 մլրդ դոլար էր կազմում, հետեւաբար այսօր այն 50-70 մլրդ դոլարի կհասնի:
Այս պահի դրությամբ սպանվածների ժառանգորդների միայն մինչեւ 5 տոկոսն է ողջ, մնացած գումարը տեսականում պետք է Թուրքիային բաժին հասնի, քանի որ սպանվածները նրա քաղաքացիներն են:





























