Թուրքիան անձայն չի մնալու Գերմանիայի խորհրդարանի կայացրած որոշմանը եւ Գերմանիայի դեմ քայլեր են քննարկվելու։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։

Թուրքական TRT–ի եթերում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված բանաձեւին՝ շեշտելով, թե Թուրքիան չի կարող չարձագանքել ու ձայն չհանել նման որոշմանը։

«Թուրքիայի առաջին արձագանքը եղավ, որ հետ կանչվեց Գերմանիայում Թուրքիայի դեսպանը։ Մենք Գերմանիայի դեմ քայլեր ենք քննարկում։ Գերմանիայի իշխանությունները պետք է ասեն, որ համաձայն չեն Բունդեսթագի կայացրած որոշման հետ»,–ասել է Չավուշօղլուն։